ՖՀԱԱՊ-ի հիմնական նպատակն է  անդամ ընկերությունների և այլ ընկերությունների միջև  կապի ստեղծումը՝ տալով նրանց հնարավորություն  բացահայտել միասին աշխատելու և զարգանալու  հնարավորությունները:
Մեր հիմնական նպատակն է աշխուժացնել ֆրանս-հայ գործարար համայնքը, աջակցել ֆրանսիական կամ հայկական ընկերություններին իրենց միջազգային զարգացման գործում:

Ըստ Ձեր կազմակերպության պրոֆիլի եւ ռազմավարության, Պալատի հետ առնչվեու Ձեր ցանկության՝ Դուք կարող եք ընտրել անդամակցության առաջարկվող տարբերակներից՝

 

-          ԱՋԱԿԻՑ անդամ: Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր կազմակերպությունը կարողանա առաջին օգուտները քաղել ֆրանս-հայկական տնտեսական միջավայրից, ինչպես նաեւ ստեղծել կապեր՝ հետագա զարգացման համար, որպեսզի ձեր ցանցն ընդլայնվի: Ուզո՞ւմ եք առաջ մղել Ձեր երիտասարդ կազմակերպությունը՝ Ձեր տեղը գտնելով CCI FA կողմից կազմակերպվողմիջոցառումների կիզակետում, մասնակցելով Ձեր եւ Ձեր աշխատակիցների համար կազմակերպված հանդիպումներին: Ապա այս տարբերակը լավագույնն է՝ գործարար կապերին նորշունչ հաղորդելու և Ձեզ ավելի տեսանելի դարձնելու համար:

 

-          ՀՈՎԱՆԱՎՈՐ անդամ: Դառնալով CCI FA Հովանավոր-անդամ՝ Դուք ընձեռնում եք Ձեր կազմակերպությանն ավելի լայն տեսանելիություն եւ հնարավորություն՝ մասնակցելու CCI FA կողմից կազմակերպված միջոցառումերին:

 

 

-          ՆՎԻՐԱՏՈՒ անդամ. Ցանկանո՞ւմ եք հաստատել արտոնյալ հարաբերություններ CCI FA հետ, Ձեր գործընկերների հետ օգտվել մեր կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթից և մասնակցել ռազմավարական որոշումների կայացմանը: Այս տեսակի անդամակցությունը կբավարարի Ձեր պահանջը՝ ընձեռելով Ձեզ CCI-ի ողջ առավելությունները:

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Մասնակցության տեսակ

ԱՋԱԿԻՑ

անդամ

ՀՈՎԱՆԱՎՈՐ

անդամ

ՆՎԻՐԱՏՈՒ

անդամ

Ո՞ւմ համար

Փոքր և միջին ձեռնարկություններ

Միջնորդ ընկերություններ

Մեծ ձեռնարկություններ և հովանավորներ

Անդամավճար

450 000 ՀՀ դրամ

600 000 ՀՀ դրամ

1 200 000 ՀՀ դրամ

 

 

 

 

 

 

 

 

Անդամակացության տեսակի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր  ընկերության  հայեցողությամբ՝ ըստ Ֆրանս հայկական առեւտրաարդյունաբերական պալատինկատմամբ ունեցած իրենց նպատակների եւ ակնկալիքների: 

Վերեւում բերված տեղեկատվությունը կրում է միայն լուսաբանման նպատակ:

 

 

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin