Դերը և առաքելությունը

 Ֆրանսիա  Հայաստան  առևտրաարդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ) . Հիմնադրվելով   2011 թվականին՝  Հայաստանում , այն հանդիսանում է  ոչ առևտրային հիմնադրամն : 
Պալատի կատարած  աշխատանքը   նպաստում է  Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում է Հայաստանում ընկերությունների ստեղծումը և հայկական ձեռնարկությունները զարգացնելու միջազգային ներուժը: ՖՀԱԱՊ-ը ֆինանսավորում է իր անդամների կատարած անդամավճարներով , ինչպես նաև իր կատարած բիզնես ծառայությունների դիմաց  վարձատրություն ստանալով: 
ՖՀԱԱՊ-ի տնօրենների խորհուրդը  բաղկացած է  8 գործարարներից,ովքեր հանդիսանում են  ֆրանս-հայկական  առևտրի իրական դեսպանները:

ՖՀԱԱՊ-ը իր գործունեությունը իրականացում է  Պալատի ​​ցանցի անդամների և հաճախորդների համար: 
Այն աջակցում է Ֆրանսիական և Հայկական ընկերություններին ՝  տրամադրելով նրանց առևտրային ծառայություններ,  խորհրդատվություն, ֆինանսական ռեսուրսների կառավարում  ՝  ընձեռնելով բազում կապեր հաստատելու  լայն հնարավորություն: 
Հիմնադրամը նաև ներկայացնում, պահպանում, առաջ է մղում և տարածում է Ֆրանսիայի իմիջը Հայաստանում՝ կազմակերպելով տարատեսակ առևտրային միջոցառումներ և ֆորումներ և մասնակցելով դրանց:
Ֆրանսիա Հայաստան  Առևտրաարդյունաբանական պալատը ամեն տարի կազմակերպում է մոտավորապես քսան ցանցային միջոցառումներ, կոկտեյլներ, թեմատիկ ճաշեր , սեմինարներ, կլոր սեղաններ և հեղինակային թեմատիկ խնջույքներ : 
Այս միջոցառումների միջոցով պալատի անդամները հնարավորություն են ունենում հանդիպել և փոխանակել իրենց գաղափաները այս եզակի պայմաններում:
Իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար, ՖՀԱԱՊ-ը շարունակում է սերտորեն պահպանել մշակութային, տնտեսական և սոցիալական կապը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան » հիմնադրամի հետ:
ՖՀԱԱՊ-ը նաև անդամակցում է Ֆրանսիա Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի (CCI FI) ցանցին, որը միավորում է 123 
Առևտրաարդյունաբերական Պալատներ 92 երկրներում և հանդիսանում է Բիզնես Ֆրանսի արտոնյալ գործընկերը:
 

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin