Տնօրենի խոսքը

Ընտրվել է «Ֆրանսիա  Հայաստան  առևտրաարդյունաբերական պալատ» հիմնադրամի նոր տնօրեն 

Սույն  թվականի սեպտեմբերի 20-ին «  առևտրաարդյունաբերական  պալատ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը ընտրել է տիկին Արուսյակ  Լյուդի-Հայրապետյանին`   Հիմնադրամի  նոր  տնօրենի պաշտոնին:  Տիկին  Լյուդի-Հայրապետյանը  կրթություն է ստացել Մոնրեալի   և  Ժնևի  համալսարաններում, ունի  մագիստրոսի   երկու   կոչում, որոնցից   մեկը`    բիզնես  կառավարման  ոլորտում, ստացված Ժնևի Բարձրագույն  կառավարման  դպրոցում: 

Պալատի  նորընտիր տնօրենի  խոսքը  ստորև.

«Հարգելի  գործընկերներ, 
Պատիվ եմ համարում ստանձնել  Ֆրանսիա  Հայաստան   առևտրաարդյունաբերական  պալատի տնօրինությունը:
Ֆրանսիա  Հայաստան   առևտրաարդյունաբերական  պալատը  ստեղծվել է 2011 թվականին` շարունակական  զարգացման  ու  առաջընթացի տեսլականով: Այսօր, երբ Հայաստանում վերագծվում ու վերամտածվում են առևտրաարդյունաբերական և տնտեսական զարգացման ուղիներն ու համակարգերը, երբ վերակառուցվում ու ձևավորվում են նոր մշակութային հիմքեր ու տեսլականներ, Ֆրանսիա  Հայաստան    առևտրաարդյունաբերական  պալատը վստահորեն հանդիսանում է կարևորագույն այն լծակներից մեկը, որն էականորեն կարող է օժանդակել վերոնշյալ ողջ գործընթացին: 
Հայաստանն ու հայ ժողովուրդը այսօր նվաճել են առաջընթացի աննախադեպ հնարավորություններ, և Ֆրանսիան`   որը բազմիցս է իր սերն ու բարեկամությունը վկայել առ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այսօր, առավել քան երբևէ, հանդիսանում է այն դաշնակիցը, որի հետ համագործակցության արդյունքում  կիրականացվեն Հայաստանի լուսավոր տեսլականները:
Ֆրանսիա  Հայաստան  առևտրաարդյունաբերական պալատը մեկն է աշխարհի 92 երկրներում գործող 123 առևտրաարդյունաբերական պալատներից և ունի եզակի մի ցանց`   զարգացման ահռելի պոտենցիալով: Մենք պատրաստվում ենք ներդնել առավելագույնը հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական երկկողմանի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու համար:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Պալատի հոգաբարձուների խորհրդի անդամներին`   իրենց վստահությունը միաձայն ինձ շնորհելու համար, ինչն առավել պարտավորեցնող է: Պատիվ եմ համարում ստանձնել այս կարևոր առաքելությունը և ներդնել ողջ կարողություններս և ուժերս՝  էլ ավելի զարգացնելու,  նոր թափ հաղորդելու,  ինչպես նաև ընդարձակելու ֆրանս-հայկական կապերը»:


Հարգանքով և  ապագայի լուսավոր տեսլականով`

Արուսյակ Լյուդի-Հայրապետյան, Ֆրանսիա  Հայաստան  առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin