Տնօրենի խոսքը

2021 թվականի հունվարին Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատի (ՖՀ ԱԱՊ) Հոգաբարձուների Խորհուրդը Պարոն Վիկտոր ՎԱՐԻՆԻՆ ընտրեց ՖՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն

Տնօրենի խոսքը

 

 «Հարգելի գործընկերներ,

Մեծ պատիվ է ներկայանալ որպես Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատի  (ՖՀԱԱՊ) նոր գործադիր տնօրեն:

Շարունակական զարգացման և հաստատուն առաջընթացի տեսլականով է ստեղծվել ՖՀԱԱՊ-ն 2011 թվականին՝ նպատակ ունենալով  դիմադրելզարգացնել և հավերժացնել Ֆրանսիան և Հայաստանը միավորող մշակութային, տնտեսական և առևտրային կապերը:

Այսօր, երբ առևտրային, արդյունաբերական և տնտեսական զարգացման ուղիներն ու համակարգերը վերաձևավորում և վերաիմաստավորում են Հայաստանը, երբ վերակառուցվում և բարեփոխվում են նոր մշակութային հիմքեր և տեսլականներ, Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը վերոհիշյալ գործընթացների կարևորագույն լծակն է:

Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ձեռք են բերել հաջողության անհավանական հնարավորություններ, և Ֆրանսիան, որը բազմիցս ցույց է տվել իր սերն ու բարեկամությունն առ Հայաստան և հայ ժողովուրդ, առավել քան երբևէ դաշնակից է, որը թույլ կտա հասնել փայլուն նախագծերի իրականացման:

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը (CCI FA) մեկն է 126 (CCI FI) առևտրաարդյունաբերական պալատներից՝ ներկա 95 երկրներում: Այն ունի եզակի ցանց, որը թույլ է տալիս ապահովել կայուն զարգացում ֆրանս-հայկական երկկողմ հարաբերություններում՝ մասնավորապես առևտրի և արդյունաբերության ոլորտում:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Պալատի Հոգաբարձուների Խորհրդի անդամներին` միաձայն համաձայնության և փոխըմբռնման համար:
Ինձ համար պատիվ է ստանձնել այս կարևոր առաքելությունը և ներդնել իմ ռեսուրսն ու գիտելիքները` պալատին նոր թափ հաղորդելու և ֆրանս-հայկական կապերն ամրապնդելու համար »:

Բարին ընդ Ձեզ,

Վիկտոր ՎԱՐԻՆ

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin