Շուկայի ուսումնասիրություն

Ցանկանու՞մ եք ճանաչել իրական ներմուծողներին, մատակարարներին կամ գործընկերներին Ֆրանսիայում կամ Հայաստանում: Ցանկանու՞մ եք տեղեկանալ ֆրանսիական կամ հայկական շուկայում գ:ործող առևտրային զարգացման հնարավորություններին :

ՖՀԱԱՊ-ն ձեզ կաջակցի շուկայի ուսումնասիրության ռազմավարությունն ընտրելու հարցում և կառաջարկի ձեզ հարմարեցված գործիքներ, որոնց օգտագործումը կծառայի իր նպատակին:

Ուսումնասիրության  առաքելությունը

Ընտրեք այն տարբերակը, որը կնպաստի ձեր բիզնեսի զարգացմանը և նոր կապերի հաստատմանը: ՖՀԱԱՊ-ն պատասխանատու է ձեր բնութագրերին, գործարքի պայմաններին համապատասխան ընկերությունների ընտրության, դրանց ղեկավար մարմինների հետ հանդիպման և ծրագրերի կազմակերպման հարցերի համար: ՖՀԱԱՊ-ի մեծ փորձը ձեր տրամադրության տակ է՝ համագործակիցների ցանցի, աշխատակազմի, տեղեկատվության և խորհրդատվության ամբողջությամբ: Եվ այս հարցում նպատակը մեկն է՝ օգնել բացահայտել հուսալի գործընկերներ:

ՖՀԱԱՊ-ն պատասխանատու է իր գործընկեր կազմակերպության խիստ հեռանկարային հնարավորությունների և որոշումների հաստատման համար:

Հենց այս միտումով է ստեղծվում երկկողմանի հանդիպման նշանակումը:

Առաքելության ամփոփագիրը՝ այն թե ինչ փոխադարձ պայմանավորվածություն ունեն համագործակցող կողմերը,  տրամադրվում է Ձեզ՝ պահպանելով հետադարձ կապը և շարունակական ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության առաքելության արդյունքը՝

  • Պոտենցիալ գործընկերների թիրախավորում,
  • Հետազոտական աշխատանքների և տվյալների փոխանցում ՖՀԱԱՊ-ի տվյալների բազայից
  • Ձեր ընկերության արտադրանքի կամ առաջարկվող ծառայությունների առաջնային գովազդ-ներկայացում՝ հեռախոսով
  • Ձեր ընկերության վերաբերյալ փաստաթղթերի, մոտիվացիոն նամակների տրամադրում  ՖՀԱԱՊ-ի կողմից հետաքրքող կողմին
  • Ձեր ընկերության արտադրանքի կամ առաջարկվող ծառայությունների հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով տեղեկատվության հավաքագրում և ներկայացում  համապատասխան գործընկերների կողմից  
  • Ձեր ընկերության ներկայացուցչի և հայաստանյան պոտենցիալ գործընկերների միջև հանդիպումների կազմակերպում 
  • Լոգիստիկայի կառավարում (կազմակերպչական աշխատանքներ՝ հանդիպումների նշանակում, տրանսպորտի ապահովում, հյուրանոցային ամրագրում և այլն)
  • Հեռանկարային տվյալների բազայի տրամադրում, որը կարող եք հարստացնել և զարգացնել:

Հետ-հանձնարարական վերահսկողությունը կարող է ապահովել ՖՀԱԱՊ-ն՝ ուսումնասիրության առաքելությունից հետո `6 ամսվա ընթացքում: Վերջինս բաղկացած է նախկին կապերի վերագործարկումից և նոր նախագծային հանդիպումների վերջնաձևակերպումից՝ արդյունավետ ամփոփելով  համագործակցության ողջ գործընթացի վերջնական ավարտը:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin