Détail d'un événement

Ֆրանսիա Հայաստան Տնտեսական Գագաթնաժողով

Hotel Potocki - CCI Paris IDF, 27 avenue de Friedland, 75008, Paris 8th, France
See on map
Registration closed.

Event ended.

Ֆրանսիա Հայաստան տնտեսական գագաթնաժողովը տեղի կունենա այս ուրբաթ՝ փետրվարի 24-ին, Փարիզում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻ ներկայությամբ։

2022 թվականին, ավելի քան 14% տնտեսական աճ գրանցելու շնորհիվ՝ Հայաստանը առաջատարն է Եվրասիական Տնտեսական Միության երկրների տնտեսական զարգացման շրջանակներում:

Այս համատեքստում Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ (Առևտրաարդյունաբերական պալատ)-ը՝ Փարիզ Իլ-դը-Ֆրանս ԱԱՊ-ի հետ համատեղ, կազմակերպում է առաջին Տնտեսական Գագաթնաժողովը Փարիզի 8-րդ թաղամասի հեղինակավոր «Potocki» հյուրանոցում:

Այս գագաթնաժողովի նպատակն է ներկայացնել հայկական տնտեսական շուկայի ոլորտները, զարգացնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանը ներկայացնել որպես դարպաս դեպի՝ 182 մլն սպառողների ներուժ ներկայացնող Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) շուկա։

Գագաթնաժողովին կարող են մասնակցել բոլոր ֆրանսիական ընկերությունները, որոնք ցանկանում են առևտրային գործառնություններ իրականացնել Հայաստանում, հաստատվել այնտեղ կամ ներդրումներ կատարել և այն թույլ կտա նրանց անմիջական կապի մեջ լինել Ֆրանսիայի և Հայաստանի հիմնական տնտեսական ներկայացուցիչների հետ։

Գագաթնաժողովի վարմանը կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի, Ֆրանսիայի «Հանրային Ներդրումների բանկ»-ի, «Ամունդի- Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի և «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչները:

Այնուհետև տեղի կունենա երկու կլոր սեղան-քննարկում՝ բարձր տեխնոլոգիաների տնտեսության, ինչպես նաև կայուն և կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսություն (վերականգնվող էներգիա, շարժունակություն, թափոնների կառավարում և զբոսաշրջություն) թեմայով, որոնք կվարեն Հայաստանում արդեն ներկա ֆրանսիական ընկերությունների և երկու երկրների տնտեսական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ։

Միջոցառման ավարտին ‘’լանչ կոկտեյլ’’ –ը հնարավորություն կընձեռնի ֆրանսիական և ներկա հայկական ընկերությունների ներկայացուցիչներին տնտեսական տարբեր քննարկումներ անցկացնել:

Միջոցառումը միաժամանակ կթարգմանվի ֆրանսերեն և հայերեն:

Մուտքը՝ առավոտյան 8:45-ից մինչև 9:30-ը :
Շնորհակալություն ժամանակին ներկայանալու համար:

Speaker(s)

[Translate to Arménien:]

Vahan KEROBYANՀՀ Էկոնոմիկայի նախարար

[Translate to Arménien:]

Vahan KEROBYANՀՀ Էկոնոմիկայի նախարար

[Translate to Anglais:]

Vahan KEROBYANArmenian Minister of Economy

Davit SAHAKYANՀՀ ԲՏԱ Փոխնախարար

Davit SAHAKYANՀՀ ԲՏԱ Փոխնախարար

Davit SAHAKYANDeputy Minister of High-Tech Industry RA

Dominique RESTINOՆախագահ, Փարիզ Իլ-դը-Ֆրանս ԱԱՊ

Dominique RESTINOPresident of CCI Paris Ile-de-France

Dominique RESTINOՆախագահ, Փարիզ Իլ-դը-Ֆրանս ԱԱՊ

Tigran ARAKELIANPresident of CCI France Armenia

Tigran ARAKELIANՆախագահ, Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ

Tigran ARAKELIANՆախագահ, Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ

Levon OHANESYANCEO Enterprise Armenia

Levon OHANESYANԳործադիր տնօրեն, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն

Levon OHANESYANԳործադիր տնօրեն, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն

[Translate to Anglais:]

Florent BUSCHIAZZOBpifrance Europe Manager

[Translate to Arménien:]

Florent BUSCHIAZZOBpifrance-ի Եվրոպա հատվածի մենեջեր

[Translate to Arménien:]

Florent BUSCHIAZZOBpifrance-ի Եվրոպա հատվածի մենեջեր

Hovik MAZEDJIANԳործադիր տնօրեն, «Ամունդի- Ակբա Ասեթ Մենեջմենթ»

Hovik MAZEDJIANԳործադիր տնօրեն, «Ամունդի- Ակբա Ասեթ Մենեջմենթ»

Hovik MAZEDJIANCEO Amundi-ACBA

French Ministry of EconomyRepresentative

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարությունՆերկայացուցիչ

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարությունՆերկայացուցիչ

Schedule

ուրբաթ 24 փետրվարի 2023
08:45 - 09:30 Ընդունելություն
09:30 - 09:35 Ողջյունի խոսք
Պրն. Դոմինիկ ՌԵՍՏԻՆՈ՝ Փարիզ Իլ-դը-Ֆրանս ԱԱՊ-ի նախագահ
09:35 - 09:45 «Հայկական տնտեսության մարտահրավերներն ու հնարավորությունները»
Պրն. Վահան ՔԵՐՈԲՅԱՆ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
09:45 - 09:55 «Ֆրանս-հայկական երկկողմ համագործակցություն»

Արտաքին գործերի կամ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի ելույթը
09:55 - 10:15 «Բիզնեսի զարգացումը Հայաստանում»
Պրն. Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ՝ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ
Պրն. Լևոն ՕՀԱՆԵՍՅԱՆ՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Success story: «Ամունդի- Ակբա Ասեթ Մենեջմենթ», գլխավոր տնօրեն Պրն. Հովիկ ՄԱԶԵԴՋՅԱՆ՝
10:15 - 10:35 Սուրճի ընդմիջում
10:35 - 11:00 «Ձեր նախագծի ֆինանսավորումը»
Պրն. Ֆլորեն ԲՈՒՇԻԱՑՈ՝ Ֆրանսիայի «Հանրային Ներդրումների բանկ»-ի (Bpifrance) եվրոպական տարածաշրջանի պատասխանատու
Տկն. Իզալին Մեղլը-դ‘Օբինյը Արտահանման ֆինանսավորման պատասխանատու գործընկեր
11:00 - 11:45 Թեմատիկ կլոր-սեղան ձևաչափով քննարկում
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» թեմայով՝
(Մոդերատոր պրն. Միշել ԴԱՎՈՒԴՅԱՆ՝ «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր տնօրեն)

Բանախոսներ՝
- Պրն. Դավիթ Սահակյան՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար
- Պրն. Ժան-Մարկ ԲՐՈՏՈ՝ «Թուլուզ III» համալսարանի նախագահ
- Պրն. Ալեքսանդր ԵՍԱՅԱՆ՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն / ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) նախագահ
- Պրն. Արամ ՍԱԼԱԹՅԱՆ՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի նախագահ
11:45 - 12:30 Թեմատիկ կլոր-սեղան ձևաչափով քննարկում
«Կայուն և Կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսություն»
(վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում և զբոսաշրջություն) թեմայով՝
(Մոդերատոր պրն. Հովիկ ՄԱԶԵԴՋՅԱՆ՝ «Ամունդի- Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն)

Բանախոսներ՝
- Պրն. Արմեն ՍԵԴԵՖՅԱՆ՝ «Սոլջ Էներջի» գլխավոր տնօրեն
- Պրն. Սերժ ԽԱՎԵՍՅԱՆ՝ Վերականգնվող Էներգիայի հայաստանյան մասնագետ
- Պրն. Նիկոլա ՖՈԿՈՆԻԵ՝ «Էյր Ֆրանս» ավիաընկերության տնտեսական համագործակցության պատասխանատու
- Պրն. ԳԻյոմ Լենտոն՝ «Ասիա տուր» ընկերության գլխավոր տնօրեն
12:30 - 12:40 «Ներդրումներ կատարել Հայաստանում»
Տկն. Աննա ՀԱՅՐՈՅԱՆ՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների խթանման և արտաքին կապերի պատասխանատու
12:40 - 12:55 Հուշագրի կնքում՝ Ֆրասիա Հայաստան ԱԱՊ-ի և «Էնթերփրայզ Արմենիա»-ի միջև
12:55 - 14:30 Լանչ կոկտեյլ և Networking

Հովանավորներ

Event Location

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin