Ֆրանսիան Հայաստանում

Ֆրանսիայի տնտեսական ներկայությունը Հայաստանում ամեն տարի առաջընթաց է ապրում: Ֆրանսիական ընկերությունները, որոնք  համաշխարհային հեղինակություն ունեն, հաստատվում են մի երկրում, որտեղ ներգրավման հիմնական գործոնը զարգացող շուկայի հստակ հեռանկարներն են :Ենթակառուցվածքների զարգացումը, աշխատուժի մրցունակությունը, կրթական բարձր մակարդակը և ձեռնարկատիրական ոգին հանդիսանում են երկրի հիմնական ակտիվները:

Բացի այդ, պատմական կապերը, որոնք միավորել են Ֆրանսիան և Հայաստանը ավելի քան 100 տարի, Հայաստանում դրականորեն են արտահայտվում:

1990-ականներին Հայաստանի անկախացումից ի վեր հաստատվել են ավելի քան 100 ֆրանսիական ընկերություններ:

Երկրի տնտեսական կայունացման մեջ նշանակալի դերակատարություն ունեցող խոշորագույն ընկերություններից են Երևանի Արարատ Կոնյակի գործարանը (Պերնո Ռիկար), ԱԿԲԱ բանկը (Քրեդիտ Ագրիկոլ), Գրանտ Թորնտոն, Վեոլիան, , Ամունդին և այլն:

Երկկողմ առևտրի ընդհանուր ծավալը 2018 թվականին հասել է 82 մլն եվրոյիՖրանսիական արտահանումը Հայաստան հասել է 683 մլն եվրոյի, 66% -ով ավելի ՝ 2017-ի թվականի համեմատ, ինչը 2008-ին գրանցված ռեկորդից ի վեր լավագույն արդյունքն է (84,3 մլն եվրո): Ներմուծումը Հայաստանից Ֆրանսիա նույն միտումն ուներ՝ 2014-ին հասնելով 13.8 մլն եվրոյի մակարդակի (+ 38% 2017 թվականի համեմատ):

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առևտրային հաշվեկշիռը շարունակվում է 2018 թ. Ֆրանսիայի օգտին ավելցուկային հավասարակշռություն ցույց տալ, որը 2017 թ-ի համեմատ աճել է +70% -ով, մինչև 58մլն եվրո:

 2019 թվականին Ֆրանսիայի շուկայի մասնաբաժինը կազմել է մոտ 2%, այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության համաձայն, Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ կարգի առևտրային մատակարարը, հետևելով մասնավորապես Ռուսաստանին (24.3%), ԵՄ-ին(21.6%), Չինաստանին (9%) , Գերմանիային (6,2%), Ուկրաինային (5%), Թուրքիային (5%), Իրանին (4%), Շվեյցարիային (4%), ԱՄՆ-ին (3% , Ճապոնիային և Բրազիլիային (2%):

Այնուամենայնիվ, Ֆրանսիան Ռուսաստանից հետո երկրորդ օտարերկրյա ներդրողն է Հայաստանում 2016 թվականից ի վեր՝ 2018 թվականին մոտ 380մլն ԱՄՆ դոլարի պաշարով:

2018 թվականին Ֆրանսիան հիմնականում արտահանել է մետաղական արտադրանք, սարքավորումներ և հաստոցներ՝ ընդհանուր արտահանման 37.5%-ի դիմաց, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 17%-ով: Մյուս խոշոր արտահանման արտանդրանքներն են քիմիական նյութերը և օծանելիքը՝ 2018թվականին 14.3% մասնաբաժնով, իսկ ցածր աճը՝ մինչև 15.2% 1Հ 2019թվականին: Արդյունաբերական և գյուղատնտեսական մեքենաների արտահանումը, ավանդաբար, երրորդ տեղում է 1Հ 2019թվականին, տրանսպորտային սարքավորումները՝ ընդհանուրի 11%  մասնաբաժնով՝ ինքնաթիռի վաճառքի շնորհիվ : 2018 թվականին 4,6 մլն եվրոյով ագրոարդյունաբերական արտադրանքի մեր վաճառքները ներկայացնում են ընդհանուր արտահանման 6,7%-ը՝ 2018 թվականի համեմատ աճելով 17%-ով:

Գնումները հիմնականում բաղկացած են արդյունաբերական արտադրանքներից (12 մլն եվրո կամ 86%), հատկապես՝ մետաղագործական և մետաղական (10,2 մլն եվրո), այն 2019թվականի առաջին կիսամյակում աճել է 50 %-ով :

Հայաստանը Ֆրանսիայից ստացել է պետական ​​ֆինանսավորում. AFD -ն և դուստր  ձեռնարկություն Proparco –ն Հայստանում ներգրավված են 2012 թվականից :

AFD –ն ֆինանսավորում է բնակարանների վերանորոգումը և նրանց Էներգաարդյունավետության բարելավումը, իսկ Proparco –ն ֆինանսավորում է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտի ՓՄՁ-ներին:

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին CEPA համաձայնագրի աշխարհագրական նշումների (ԳԻ) փոխադարձ պաշտպանության գլխում, որը մասնավորապես նախատեսում է Հայաստանում «Կոնյակ» անվան դադարեցումը:

Ֆրանս-հայկական հարաբերությունները հագեցած են նաև մշակութային և տեխնիկական համագործակցության առումով: 1995թվականի նոյեմբերի 4-ից Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունի մշակութային, գիտական ​​և տեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր: Ֆրանսիայի առաջնահերթությունները Հայաստանում ֆրանսերենի դասավանդումն ու վերնախավի վերապատրաստումն են, մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցով, որն ընդունում է տարեկան ավելի քան 2500 ուսանող՝ իրավունքի, բիզնեսի և կառավարման ոլորտում վերապատրաստման համար, ինչը տրամադրում է ուսանողին ֆրանսիական և հայկական երկակի աստիճանի դիպլոմ՝ Լիոն III համալսարանի հետ համագործակցությամբ:

Ֆրանսիան նաև աջակցում է տարբեր մշակութային միջոցառումների, ինչպիսիք են կինոփառատոնները, կոմիքսները և անիմացիոն ֆիլմերը, Ֆրանկոֆոնիայի շաբաթը և երաժշտական ​​փառատոնը:

Ապակենտրոնացված համագործակցությունը շատ դինամիկ է: Ֆրանսիայի շուրջ քսան տեղական իշխանություններ ներգրավված են Հայաստանի հետ երկուստեք համագործակցային ծրագրերում՝ ընդգրկելով ծայրաստիճան տարբեր ոլորտներ (տուրիզմ, առողջապահություն և այլն):


ՖՀ ԱԱՊ-ի առաքելությունն է տեղեկացնել ֆրանսիական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել կամ առևտուր իրականացնել Հայաստանյան շուկայում:

Ներբեռնե՛ք մեր 2021 թվականի թերթիկը և գտե՛ք Հայաստանի մասին հիմնական տեղեկություններ (հիմնական ցուցանիշներ, աճող ոլորներ, գործարար միջավայր և այլն) :

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin