Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկը, որը հանդիսում է Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամ, արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած և նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում:
Որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել Ամերիաբանկի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին Բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, Բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարևորել են նաև Բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը և Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենքհպարտենք, որստացելենք «Տարվաբանկ» հեղինակավորմրցանակը՝համալրելով 2022 թ. մերձեռքբերումներիևմրցանակներիտպավորիչցանկը: Մերկորպորատիվկառավարմանամուրհամակարգը, փոփոխություններինարձագանքելումշակույթըևթվայինփոխակերպումնառանցքայիննշանակությունենունեցելշուկայիանհանգիստիրավիճակըհաջողությամբհաղթահարելուևթվայինսերնդիհաճախորդներիաճողկարիքներըբավարարելուհամար: Մենքկշարունակենքներդրումներկատարելթվայինփոխակերպմանևմարդկայինկապիտալիմեջ՝մերգործառնականարդյունավետությունըբարձրացնելուևնորարարականլուծումներովհանդեսգալունպատակով, որպեսզիդառնանքֆինանսականևտեխնոլոգիականվստահելիմիջավայր` առաջարկելովկյանքիորակըբարելավելուամբողջականլուծումներ»:
Ամերիաբանկն արժանանում է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ: 2022 թ. բանկի մրցանակների և ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ: