Ամունդի-Ակբա տնտեսական ֆորում

Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ը ներկա է գտնվել « Ամունդի-Ակբա » -ի տնտեսական համաժողովին, որը համախմբել է ավելի քան 400 մասնակիցների տարբեր ոլորտներից:

Անդրադարձ է կատարվել մի քանի հիմնական թեմաների շուրջ.

🔷 « Amundi »-ի ներդրումային տեսակետները 2024 թվականի համար՝ մակրոտնտեսությունից մինչև շուկաներ, ներկայացրել են Ֆրեդերիկ Պասկալը՝ « Amundi »- ի « OCIO Solutions », « Multi-Asset Solutions » բաժնի համաղեկավարը և « Amundi-Acba »- ի գործադիր տնօրենի տեղակալ և ֆոնդի կառավարիչ Հրայր Ասլանյանը:
🔷 Ամունդի Ինստիտուտը կայուն ֆինանսների շուրջ. մարտահրավերներ և հնարավորություններ կլոր սեղանի տեսքով, որին մասնակցեցին Ամունդի Ինստիտուտի ներդրողների հետախուզության և ակադեմիական գործընկերության ղեկավար Մարի Բրիերը, գիտնական, « Covenant Venture Capital »-ի տնօրեն Արմեն Խերլոպյանը, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության և կարգավորման տնօրեն Գարեգին Գևորգյանը:
🔷 Համաշխարհային քաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, ներկայացվեց հարցազրույցի տեսքով՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և աշխարհաքաղաքական գիտությունների գիտաշխատող, դասախոս Ֆրեդերիկ Էնսելի մասնակցությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Sciences Po-ում։ Հարցազրույցը վարել է « Amundi-Acba »-ի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:

Միջոցառման ավարտին պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը պատիվ ունեցավ ձեռք բերել Ֆրեդերիկ Էնսելի «Իշխանության ուղիները» գիրքը նրա իսկ ստորագրությամբ և քննարկել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin