Աշխատանքի ֆորում ՀՖՀՀ-ում
Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատն` ի դեմս իր նախագահ Տիգրան Առաքելեանի, հպարտ է, որ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Բերտրան Վենարի հետ համատեղ կազմակերպել է զբաղվածության ֆորում, որի նպատակն է համալրել հայաստանյան շուկան անհրաժեշտ հմուտ մասնագետներով՝ ապահովելով նրա զարգացումն ու կայունությունը:
Համալսարանում ձեռք բերած գիտելիքներով ՀՖՀՀ-ի ուսանողները կապահովեն ընկերություների վաղվա շահույթաբերությունը: