Evènements

Երեկույթ՝ «Ռակլետ՝ հայկական տարբերակով»

2020 թվականի փետրվարի 14-ին, Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն իր գործընկերների հետ Երևանում կազմակերպել էր հայկական պանրով պատրաստված շվեցարական ռակլետի հյուրասիրություն:

Երեկոյի հովանավորն էր «ՆՈԱ Վայն» կազմակերպությունը : «ՆՈԱ» գինիներն արտադրվում են Վայոց Ձորում, հիմնադիրն է Շվեցարացի գործարար Յակոբ Շուլերը, ով գլխավորում է 1694 թվականին հիմնադրված շվեցարական ամենահին գինեգործարանը և արտադրում է հայկական խաղողից պատրաստված բարձրորակ գինիներ:

Երեկոյի ընթացքում մատուցվեցին ՆՈԱ դասական սպիտակ, ՆՈԱ Արենին` կարմիր չոր, և ՆՈԱ վարդագույն գինու տեսակները:

Շնորհակալ ենք Գյումրիի «Մեղր և Բույս» ռեստորանին և Արտուշ  Եղիազարյանին, «Արվեստանոց Արտ Կաֆե»-ին և Նաիրի Գրիգորյանին, «ՆՈԱ Գինիներ»-ին և Յակոբ Շուլերին ու Արսեն Մկրտչյանին, և բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս ջերմ, համեղ ու սիրառատ երեկոյին:

  Galerie photo

https://www.youtube.com/watch?v=R_E2MvKWvRY

 

 

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin