«Կոնտրաֆակտի հետևանքները տնտեսության և հանրային առողջության վրա» թեմայով համաժողով

Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ը ՀՖՀՀ-ի հետ համատեղ կազմակերպել էր կոնտրաֆակտի թեմայով համաժողով, որին ներկա էին արդարադատության նախարար պարոն Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ և Առողջապահության նախարար տիկին Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ։

«Կոնտրաֆակտի հետևանքները տնտեսության և հանրային առողջության վրա» խորագրով համաաժողովն անցկացվեց ՀՖՀՀ-ի ուսանողների լսարանի առջև: Իրենց խոսքով հանդես եկան Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան ԱՌԱՔԵԼԵԱՆԸ, ՀՖՀՀ -ի ռեկտոր Բերտրան ՎԵՆԱՐԸ, բիզնեսի ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանի մի շարք կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանում հիմնված ֆրանսիական ընկերությունների դե ֆակտո խոսնակ Տիգրան ԱՌԱՔԵԼԵԱՆԸ ներկայացրեց իր դիպուկ զեկույցը հայաստանյան շուկայում առկա այն ​​երևույթի մասին, որ «անորակ կեղծ ապրանքները նսեմացրել են Հայաստանի տնտեսության իմիջը միջազգայնորեն և պոտենցիալ ներդրողների մոտ, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել այստեղ»:Եվ ավելացրեց, որ «Հայաստանի խոշորագույն խանութների ցանցում վաճառվում են կեղծված շամպուններ, որոնցում ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) կողմից դասակարգված որպես քաղցկեղածին ապրանքների հետքեր կան»:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin