Համագործակցություն՝ Նիկոլա Անելկա / Studio Miasin
⚽️ Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանի հրավերով համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Նիկոլա Անելկայի այցելության արդյունքում կայացվել է համագործակցություն Studio Miasin-ի հետ, որի շրջանակում Հայաստանում արտադրվելու է ֆրանսիացի ֆուտբոլային աստղի պատկերով հագուստի հավաքածու, որը կարտահանվի միջազգային շուկա։:
Այս շաբաթ՝ Փարիզում, Ֆրանսա Հայաստան ԱԱՊ բարձր հովանավորությամբ, տեղի ունեցավ հավաքածուի պաշտոնական ներկայացումը՝ Նիկոլա Անելկա, Տիգրան Առաքելյանի և սպորտի ու նորաձևության աշխարհի բազմաթիվ ճանաչված անձանց ներկայությամբ:
Այս ֆրանս-հայկական համագործակցությունը տեքստիլի ոլորտում՝ արդյունքն է մեկ տարվա ինտենսիվ աշխատանքի, իրականացված Ֆրանսա Հայաստան ԱԱՊ-ի և պալատի անդամ և Հայաստանի տեքստիլ ոլորտի առանցքային գործիչ՝Սևակ Ջիջիրյանի ջանքերով:
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս գեղեցիկ նախագծի իրականացմանը:👏






