«Հայաստան» տաղավար EUROSATORY-ում

Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (Ֆրանսիա - Հայաստան ԱԱՊ)` Տիգրան Առաքելյանի նախագահությամբ, կվարի EUROSATORY պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարը:


📢 Հայաստանն առաջին անգամ կներկայացվի EUROSATORY-ին՝ աշխարհի առաջատար ցամաքային պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսում, որը կանցկացվի Փարիզում հունիսի 17-ից 21-ը և կընդունի ավելի քան 1800 մասնակից 90 երկրներից, ինչպես նաև մինչև 98000 այցելուների և մասնագետների:


«Հայաստան» տաղավարում կհյուրընկալվի Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը, որոնք նաև Ֆրանսիա - Հայաստան ԱԱՊ-ի անդամներ են։


Սա հնարավորություն կտա հայկական այս ընկերություններին իրենց տեխնոլոգիաներն ու լուծումներն առաջին անգամ ցուցադրել Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։


Այս ցուցահանդեսային շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն մի քանի խոշոր միջոցառումներ, որոնց մասին շուտով կհաղորդվի:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin