Հանդիպում Ժոֆրու Ռու դը Բեզյոյի հետ

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը մեծ պատիվ ունեցավ ընդունելու Պարոն Ժոֆրու Ռու դը Բեզյոյին, MEDEF-ի և Ֆրանսախոս գործատուների Ալյանսի պատվավոր նախագահին, որի անդամ է նաև մեր Պալատը, ֆրանսիական բիզնես համայնքի հետ նախաճաշի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող բոլոր հիմնահարցերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են նպաստել այդ հարաբերությունների արագ զարգացմանը։

Այս երկխոսությունը բիզնեսի ղեկավարների հետ, ովքեր կարևոր դեր են խաղում Ֆրանսիայի իմիջը Հայաստանում խթանելու գործում, օգնեց ընդգծել Հայաստանի շուկայի հնարավորությունները և դրա գրավչությունը տարածաշրջանում։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin