«Միսս Հայաստան» 2021
2021 թվականի սեպտեմբերի 22-ին, չորեքշաբթի օրը, Երևանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ «Միսս Հայաստան» մրցանակաբաշխությունը:
19 մասնակիցները ընտրվել են հայաստանյան տարբեր շրջաններից և արտասահմանյան երկրներից՝ Վանաձոր, Մարտունի, Երևան, Մոսկվա, Հալեպ, Թեհրան…
Միրնա Պզդիկյանն ընտրվեց «Միսս Հայաստան» և կշարունակի պայքարել «Միսս Աշխարհ» մրցանակի համար:
Ինչ վերաբերում է ֆրանսախոս հայուհի, 24-ամյա փաստաբան Նանե Ավետիսյանին, ով ավարտել է Ֆրանսիական Համալսարանը, ապա նա դեկտեմբեր ամսին կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցանակաբաշխությանը:
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն «Միսս Հայաստան» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերներից մեկն է: Ժյուրիի անդամների կազմում էր նաև ՖՀ ԱԱՊ նախագահ Տիգրան ԱՌԱՔԵԼԻԱՆԸ:
![[Translate to Arménien:] [Translate to Arménien:]](/fileadmin/_processed_/9/7/csm_missarmenia1_c8cea76f9c.jpg)
![[Translate to Arménien:] [Translate to Arménien:]](/fileadmin/_processed_/e/f/csm_missarmenia2_e96a0dc5dc.jpg)