Նոր անդամ-ընկերություն ՝ Յունիբանկ

Յունիբանկը անդամակցել է Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին

Յունիբանկը դարձել է Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) անդամ: Այն հնարավորություն կտա բանկին իր մասնակցությունն ունենալ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամների միջև գործարար կապերի ամրապնդմնանն ու զարգացմանը: Համագործակցության շրջանակում Յունիբանկը մտադիր է իրականացնել նոր նախագծեր՝ ընդլայնելով հարաբերությունները ֆրանսահայ գործարար համայնքի և Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հետ:

Այս տարի Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտը Փարիզում մասնակցեցին Ֆրանսիա Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին, որն ուղղված էր զարգացնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և կայուն ու կանաչ տնտեսության ներուժը:

Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թվականին: Յունիբանկի զարգացման հիմնական ուղղություներն են՝ մանրածախ բիզնեսը, ՓՄՁ-ներին աջակցությունը, private banking-ը և միջազգային հաշվարկները: Բանկն ունի 54 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Յունիբանկի ծառայություններից օգտվում է Հայաստանի աշխատունակ բնակչության գրեթե մեկ երրորդը:

Յունիբանկն առաջինը Հայաստանում անցկացրեց IPO և տեղաբաշխեց իր արժեթղթերը բորսայում: 2022թվականին Յունիբանկը ճանաչվեց Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով:

Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝  ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Լինելով մանրածախ շուկայի առաջատարներից մեկն է՝ Յունիբանկը  գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Բանկի հաճախորդների համար արդեն հասանելի են Apple Pay և Google Pay անհպում վճարումները: 2022թ.-ի արդյունքներով Visa-ն Յունիբանկին շնորհել է Strong partnership in driving cashless մրցանակը:

Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով:

ESG Sustainalytics ոլորտում առաջատար վերլուծական ընկերության փորձագետները ներկայացրել են երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ և հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին և Green Bonds Principles 2021-ի պահանջներին:

Moody's Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin