Նոր անդամ - Կիլիկիա գարեջուր

Բարի գալուստ մեր նոր անդամ  «Կիլիկիա գարեջուր» ՓԲԸ-ը:

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952 թվականին,իսկ 1997 թվականին վերակազմավորվել է սահմանափակ ընկերության։ 60-ամյա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր տեղն է զբաղեցրել Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի ակնառու հոմանիշ։

Ժամանակակից և որակյալ կառավարման ու շուկայավարման ճկուն քաղաքականության շնորհիվ ընկերության արտադրանքը կարևոր տեղ է գրավում տեղական սպառողական շուկայում և արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Լեհաստան, Սինգապուր, Մալազիա, Վրաստան և այլ երկրներ։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin