[Նոր անդամ] Advanced Technologies Group (ԱՏԳ ՓԲԸ)

Advanced Technologies Group (ԱՏԳ) ՓԲԸ-ն նորարարական գերճշգրիտ սարքավորումների և տեխնոլոգիաների մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող բարձր որակավորում ունեցող ճարտարագիտական (ինժեներական) կազմակերպություն է, որի ինժեներների կողմից մշակումն իրականացվում է նախագծումից մինչև արտադրություն։ Մշակման գործընթացում կատարվում է էլեկտրոնային և գերբարձրհաճախականային հանգույցների, ինչպես նաև անտենային համակարգերի հաշվարկում, դրանց մեխանիկական և էլեկտրամեխանիկական հանգույցների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական տեստավորում։ Կազմակերպության ծրագրային ապահովման ինժեներական թիմը հնարավորություն է տալիս ամբողջացնել համակարգերի ստեղծման ու արտադրության ցիկլը:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin