Շնորհավոր Ամանոր 2023!

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիս Նոր տարին և իր լավագույն մաղթանքներն է հղում 2023թ.-ի համար:
Մաղթում ենք Հայաստանին խաղաղ և բեղմնավոր տարի, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ առողջություն և երջանկություն:

Պալատի համար անցնող տարին գործնականորեն ակտիվ էր և թույլ տվեց հող նախապատրաստել նոր նախագծերի համար:

Այս պահին կարող ենք հայտարարել Ֆրանսիա Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովի մասին, որը կազմակերպվում է մեր ԱԱՊ-ի կողմից ՝ Փարիզի ԱԱՊ-ի հետ համագործակցությամբ,  և տեղի կունենա փետրվարի 24-ին, Փարիզում:

Այս միջոցառումը, որին կմասնակցի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, համախմբելու է երկու երկրների հիմնական տնտեսական ներկայացուցիչներին և նպատակ ունի բացահայտել Հայաստանի տնտեսության պոտենցիալ ունեցող ոլորտները, զարգացնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներուժը, ինչպես նաև  Հայաստանը ներկայացնել որպես դուռ դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շուկա։

Ուրախ կլինենք տեսնել մեծ թվով մասնակիցների այս միջոցառման ընթացքում, որը նոր շունչ կհաղորդի ֆրանս-հայկական տնտեսական հարաբերություններին:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin