Փոխըմբռնման հուշագիր Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ- ի, «Քարֆուր Արմենիա»- ի և «Ընտանիք Ագրո Հոլդինգ»- ի միջև

Բացառիկ գործընկերության ստորագրում ՝ Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆԻ նախագահությամբ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի, «Քարֆուր Արմենիա»-ի և «Ընտանիք Ագրո Հոլդինգ» ընկերության միջև:

«Քարֆուր Արմենիան» ունի հստակ ռազմավարություն սատարել տեղական գյուղատնտեսական բիո և էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների արտադրման ոլորտներին:

Սույն հուշագրով «Քարֆուր Արմենիան» արտադրանքը գնելուց և այն իր սրահներում վաճառելուց բացի պարտավորվոմ է նաև հետևել ապրանքների արտադրման ստանդարտներին և արտադրված յուրաքանչյար ապրանքի նորմերին:

«Ագրո Հոլդինգ» ընկերությունը պարտավորվում է Հայաստանում  կառուցել մի քանի գյուղատնտեսական համալիրներ ՝ հագեցած արտադրական և բաշխման փուլերը բարելավող ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիաններով ու կառույցներով, որն էլ կնպաստի  ավելացված արժեքի բարձրացմանը:

Համալիրները կարտադրեն կաթ, որը կօգտագործվի ֆրանսիական չափանիշներին համապատասխան պանրի արտադրության համար:

Ֆերմերները մեծապես կօգտվեն ավելացված արժեքից՝ եկամտի ավելի արդարացի բաշխմամբ:

Այս գյուղացիական տնտեսությունները կտեղակայվեն մայրաքաղաքից դուրս և մեծապես կզարգացնեն տեղական տնտեսությունը:

Useful links

Vidéo de la signature du MoU
Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin