«Amundi Global Investment 2026» ներդրումային համաժողով

CCI France Armenia-ի նախագահ Տիգրան Առաքելյանը մասնակցել է Amundi Global Investment 2026 միջոցառմանը, որը համախմբել էր ֆինանսական համայնքի, ներդրումային ոլորտի, պետական կառույցների, բանկային համակարգի ներկայացուցիչների և հատուկ հրավիրված հյուրերի շարքերից 150 առաջատար փորձագետների։

Միջոցառման ընթացքում քննարկվել են 2026 թվականի հեռանկարները՝ ընդգծելով ինչպես աշխարհաքաղաքական մարտահրավերները, այնպես էլ ներդրումային հնարավորությունները։

Քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ համաշխարհային շուկաներում սպասվող հիմնական փոփոխությունները, ընթացող մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական անցումները, ինչպես նաև նոր ձևավորվող ներդրումային հնարավորությունները։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin