BAFA / MED MEET Armenia Expo 2025 միջազգային ցուցահանդես

Շնորհավորում ենք մեր գործընկեր BAFA-ին MED MEET Armenia Expo 2025 միջազգային ցուցահանդեսին մասնակցության համար, որը կայացավ անցյալ շաբաթ Երևանում։
Միջոցառման ընթացքում BAFA-ն իր ստենդում ներկայացրել է բժշկական տուրիզմի զարգացումը, Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատի նախաձեռնությունները, միջազգային ընկերությունների ներկայությունը, BAFA-ի կողմից կազմակերպված միջոցառումները, ինչպես նաև՝ ցանցավորման և համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ BAFA-ն ղեկավարում են երեք բացառիկ գործարարներ, որոնց նպատակը հայկական ընկերությունների զարգացումն է ֆրանսիական շուկայում։
Այս տարվա հունվար ամսին Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը համագործակցության հուշագիր է ստորագրել BAFA-ի հետ՝ նպատակ ունենալով ապահովել նորաստեղծ այս պալատի ինստիտուցիոնալ գործունեությանը անհրաժեշտ փորձառությունն ու աջակցությունը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ մեր երկու երկրների միջև ![]()
, ինչպես նաև կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ տնտեսական շահերի առաջմղման համար։