Վարկային համաձայնագիր Evocabank-ի և PROPARCO-ի միջև

Ջերմորեն շնորհավորում ենք մեր անդամ և գործընկեր Evocabank-ին՝ 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը կնքվել է ֆրանսիական զարգացման ֆինանսական հաստատության PROPARCO հետ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
Հիշեցնենք, որ անցյալ դեկտեմբերին Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը՝ նախագահ Տիգրան Արաքելյանի և Evocabank-ը՝ գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ, ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել ֆրանսիական ընկերությունների տնտեսական գործունեությունը Հայաստանում և ամրապնդել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները։
Evocabank-ը առաջարկում է շահավետ ֆինանսավորման պայմաններ այն ֆրանսիական ընկերությունների համար, որոնք ցանկանում են գործունեություն սկսել Հայաստանում՝ դուստր ընկերության, մասնակցության կամ տեղական դիստրիբյուտորի միջոցով։
Իր հերթին Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը նպաստում է Evocabank-ի ավելի լայն ինտեգրմանը ֆրանսիական գործարար համայնքում։