«Evocabank»-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրում
Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերության պալատը՝ ի դեմս նախագահ Տիգրան Արաքելյանի, և «Evocabank»-ը՝ ի դեմս գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Եղիազարյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել ֆրանսիական ընկերությունների տնտեսական գործունեությունը Հայաստանում և ամրապնդել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները։
Հուշագրի շրջանակներում «Evocabank»-ը ֆրանսիական այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում՝ դուստր ընկերություն հիմնելու, բաժնեմաս ձեռք բերելու կամ տեղական դիստրիբյուտորի միջոցով, կառաջարկի ֆինանսավորման արտոնյալ պայմաններ։
Իր հերթին Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերության պալատը կնպաստի «Evocabank»-ի առավել ակտիվ և խոր ինտեգրմանը ֆրանսիական գործարար համայնքում։
Հուշագիրը ստորագրվել է Ժան Մազեդժյանի՝ «Amundi-ACBA»-ի գլխավոր գործադիր տնօրենի, Արամ Խաչատրյանի՝ «Galaxy Group»-ի համահիմնադրի և «Paul Armenia»-ի օպերատորի, Կարեն Շախմուրադյանի՝ «Renault Armenia»-ի համասեփականատիրոջ, ինչպես նաև Վաչե Արսենի՝ «Yerevan City» սուպերմարկետների ցանցի գործառնական տնօրենի ներկայությամբ։



