Gala Light & Hope
Ֆրանսիա Հայաստան Առևտրի և Արդյունաբերության պալատը՝ ի դեմս պալատի նախագահ Տիգրան Առաքելյանի, ինչպես նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ թիմը մասնակցեցին Light & Hope գալա երեկոյի երկրորդ թողարկմանը՝ ի աջակցություն տեղահանված հայ երեխաների։
Շնորհավորում ենք ֆրանսիական EliseCare հասարակական կազմակերպությանը, որը շտապ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերում տեղահանված քաղաքացիական բնակչությանը։
Միջոցառմանը ներկա էր նաև հանրահայտ ֆրանսիացի պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյան-ը։



