Առևտրաարդյունաբերական պալատների տնօրենների սեմինար՝ Բուդապեշտում

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենը մասնակցել է Բուդապեշտում անցկացված Եվրոպական գոտու Ֆրանսիական արտասահմանյան առևտրաարդյունաբերական պալատների (CCI FI) տնօրենների սեմինարին՝ տարածաշրջանային ԱԱՊ-ների միջազգային բաժինների ղեկավարների մասնակցությամբ։

Միջոցառումը հնարավորություն է տվել փոխանակելու փորձ և լավագույն գործելակերպեր, ինչպես նաև քննարկելու մեր կազմակերպությունների շարունակական բարելավման ուղիները, մասնավորապես՝ համանման չափերի պալատները միավորող աշխատանքային խմբի շրջանակում։

Այս շրջանակում մենք նաև պատիվ ունեցանք մասնակցելու Բուդապեշտում Ֆրանսիայի Ռեզիդենցիայում կազմակերպված ընդունելությանը, որը հյուրընկալել էր Ֆրանսիայի Հանրապետության Հունգարիայում արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտը՝ CCI FI-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Ագնեսին և Ֆրանսիա–Հունգարիա ԱԱՊ-ի ողջ թիմին՝ միջոցառման բարձրակարգ կազմակերպման և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև Սիլվիին՝ սեմինարի մշտապես օրինակելի վարարման համար։

Հանդիպման նոր հնարավորություն նախատեսված է արդեն հաջորդ տարի՝ Մարաքեշում, նոր շփումների, մտքերի փոխանակման և համագործակցության նպատակով։


 

Share on FacebookShare on TwitterShare on Linkedin